
Armenia tourism Հայաստան տուրիզմ Հայաստան Armenia տուրիզմ tourism վայրի wild արշավ hiking, սար mountain վանք monastery եկեղեցի church nature բնություն
Ճանաչել
երկիրը, մարդկանց, մշակույթը

Հայաստանի հնադարյա պատմությունը
Հայաստանի պատմությունը
Հայաստանի պատմությունը եզակի է համաշխարհային պատմության մեջ եւ մշակույթում: Հայաստանը – աշխարհի ամենահին երկրներից մեկը – միշտ եղել է Եվրոպան եւ Ասիան կապող ճանապարհների խաչմերուկում: Հայկական բարձրավանդակով էին անցնում հնագույն աշխարհի առեւտրային եւ ռազմական կարեւորագույն ուղիները, կապելով Արեւելքն ու Արեւմուտքը: Հայաստանի նման բարենպաստ դիրքը հրապուրել է բազմաթիվ զավթիչների: Այդ պատճառով հին Հայաստանի սահմանները հաճախակի ենթարկվել են փոփոխությունների: Եթե հաշվի չառնենք, որ հնագույն մարդը հայտնվել է Հայաստանում դեռեւս վաղ Պալեոլիտի դարաշրջանում եւ բնակեցրել Հայկական բարձրավանդակը, Փոքր Ասիայի այդ հատվածի մասին տեղեկությունը արդեն հիշատակվում է մ.թ.ա. IV-III հազարամյակներում:

Այդ ժամանակաշրջանից սկսած, այս հինավուրց հողի վրայով անցած բոլոր դարաշրջանները իրենց ազդեցությունն ու հետքն են թողել: Այդ պատճառով պատմության եւ մշակույթի հուշարձանների քանակով այս երկիրը կարող է համարվել Հին աշխարհի ամենահետաքրքիրներից մեկը: Այն ոչ միայն աշխարհում առաջին քրիստոնյա պետություն է, այլ նաեւ ամենավաղ պետություներից մեկը ընդհանրապես:

Զարմանալի չէ, որ Հայաստանը համարվում է «թանգարան բաց երկնքի տակ»: Այստեղ կարելի է տեսնել Հին աշխարհի գրեթե բոլոր քաղաքակրթությունների հետքերը, արվեստի եւ ճարտարապետության բազմաթիվ հուշարձանները երկրին դարձնում են անցյալի մշակույթի գլուխգործոցների պահեստարան եւ ցուցասրահ:
Այո, Հայաստանն ունի իր սեփական էկզոտիկան: Հնագույն եկեղեցիներում եւ ամրոցներում, ալպիական լճերում եւ գետերում, հոյակերտ ժայռերում, գլխապտույտ ձորերում թաքնված են հազարավոր պատմություններ ու բազմաթիվ հանելուկներ:
Ուրարտու
Մ.թ.ա. I հազարամյակի սկզբում առաջանում է դասակարգային հասարակություն: Հայկական բարձրավանդակը բնակեցնող ցեղերը միավորվում են ցեղային միությունների (Ուրուատրի, Նաիրի, Դայանի եւ այլն), որոնց հիմքի վրա մ.թ.ա. IX դարում ձեւավորվում է հնագույն հզոր ստրկատիրական պետություն՝ Ուրարտու (IX-VI դդ. մ.թ.ա.) Տուշպա (Վան) մայրաքաղաքով: Այս ժամանակահատվածում ընթանում է Հայկական բարձրավանդակի ցեղերի ինտենսիվ էթնիկական միասնականացում եւ ձեւավորվում է հայկական ազգությունը:
Այդ քաղաքակրթության բարձրության մասին է վկայում ոչ միայն գրագրության գոյությունը, փոխառնված բաբելոնա-ասորական սեպագրությունից, այլ նաեւ գյուղատնտեսության, անասնապահության եւ մետալուրգիայի զարգացվածությունը, ինչպես նաեւ բերդաքաղաքների շինարարական բարձր տեխնիկան: Նրանցից մեկը, Էրեբունին՝ հիմնադրվել է ուրարտական առաջին թագավորներից մեկի Արգիշտի կողմից մ.թ.ա. 782թ., գտնվում է այժմյան Երեւանի տարածքում, որի անունը հառնում է այդ հնագույն անվանը:
Ուրարտուից հետո այդ երկրի պատմության էստաֆետը իր վրա վերցրեց Երվանդունիների հին հայկական թագավորությունը: Մ.թ.ա. 520թ. հայկական թագավորությունը նվաճվում է պարսիկների կողմից եւ որպես վասալ պետություն մնում Աքեմենյան կայսրության կազմում ավելի քան երկու դար (մ.թ.ա. 550-330թթ.): Հին Հայաստանի Աքեմենյան դարաշրջանի կյանքի որոշ տեղեկություններ կան Քսենոփոնի (V-դ. մ.ա.թ.) մոտ: 330 մ.թ.ա. Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Պարսկաստանի նվաճումը եւ արեւելքում հելլենիստական Սելեւկյան միապետության առաջացումը նոր դարաշրջան բացեց հին Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար:
Մեծ Հայաստան
Այս դարաշրջանի սկզբին հայերով բնակեցված տարածքները կազմում էին երեք առանձին շրջաններ. Մեծ կամ Մեծ Հայք, Ծոփք՝ ընկած Եփրատի ու Տիգրիսի վերին հոսանքի միջեւ եւ Փոքր Հայք՝ Եփրատի ու Լյուկոսի (Գայլ գետ) վերին հոսանքի միջեւ: Մ.թ.ա. 189թ. Սելեւկյան թագավորությունը նվաճվեց հռոմեացիների կողմից:

Մ.թ.ա. II-I դդ. սահմանագծին այդ տարածքները Արտաշես I շնորհիվ միավորվում են մեկ միացյալ հզոր ստրկատիրական պետության մեջ՝ Մեծ Հայաստան: Մեծ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակույթային կենտրոնը դառնում է Արարատյան դաշտավայրը Արտաշատ քաղաքով: Մ.թ.ա. I դարը եղել է Մեծ Հայաստանի ոսկե դարը: Այդ ժամանակ է գահակալել Արտաշեսյան դինաստիրայի հիմնադիր՝ Արտաշես I թոռը - Տիգրան Մեծը (95-56 թթ.): Պետության մայրաքաղաքը դառնում է Տիգրանակերտը:
Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև, ու Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
Նոր դարաշրջանի առաջին չորս դարերի պատմությունը Հայաստանի համար՝ դա հայկական թագավորության անկախության աստիճանական կորստի եւ նրա բաժանման պատմություն է երկու հզոր հարեւանների Հռոմեական կայսրության եւ պարսիկների թագավորության միջեւ, որոնք III դարում փոխարինել էին պարթեւներին: Մինչեւ առաջին դարի կեսերը հայկական գահին միմյանց փոխարինել են Հռոմին հաճո մի շարք իշխաններ: Դարի երկրորդ կեսին Հայաստանում հռոմեական ազդեցությունը սկսում է զիճել արեւելյանի: Հայկական գահ է բարձրանում Տրդատը՝ Արշակունիների նոր դինաստիայի հիմնադիրը:
Ի պատասխան, հռոմեացիները արեւելք են ուղարկում իրենց լեգիոնները: Պարսիկների հետ պատերազմի մի քանի տարիները հռոմեացիներին հաջողություն չեն բերում: Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխվում է Նոր-Քաղաք, որը հետագայում վերանվանվեց Վաղարշապատ: Այս քաղաքի ամբողջ պատմությունը կապված է հայկական եկեղեցու հետ: 301թ. կարեւոր տարեթիվ է ազգային պատմության մեջ, հին աշխարհում Հայաստանն առաջինը պաշտոնապես ընդունում է քրիստոնեությունը, որը դառնում է նրա պետական կրոնը: Վաղարշապատում կառուցվում է Էջմիածին մայր եկեղեցին (բառի թարգմանությունը նշանակում է «Աստծո Միածնի իջման վայրը»): 1441թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը հիմնավորվում է մայրաքաղաք Վաղարշապատում՝ Էջմիածնի վանքում: Դարեր անց 1945թ. Վաղարշապատը վերանվանվում է Էջմիածին:
Հռոմեացիները ու պարսիկները շուտով հայկական հողերը բաժանում են միմյանց միջեւ, ընդորում մեծ մասը անցնում է պարսիկներին: Իսկ 428թ. պարսից արքան Հայաստանը դարձնում է մարզ: Սասանյան պետությունը էլ եւ վերջ դրեց Արշակունիների դինաստիային: VI դարի կեսից Բյուզանդական կայսրությունը օգտվելով Սասանյան իշխանության թուլացումից, Հայաստանում սկսում է ընդլայնել իր սահմանները պարսկական մասնաբաժինների հաշվին: VII դարի 30-ական թ. Սասանյան պարսկաստանը ջախջախվում է արաբների կողմից: Աշխարհում իր երթն է սկսում նոր կրոն՝ իսլամը:
Արաբական խալիֆայություն. Հայաստանի միավորումը Բագրատունյաց տան ներքո
Արաբների ավերիչ արշավանքները նախկին պարսկական Հայաստանին ստիպեցին ճանաչել Արաբական խալիֆայության իշխանությունը: 652թ. Հայաստանը դառնում է Արաբական խալիֆայության նահանգ: Ժամանակի ընթացքում խալիֆայության իշխանության դեմ բարձրանում են բազմաթիվ ապստամբություններ: Առանձնապես ակտիվ է գործում Բագրատունի իշխանական տունը, որն ի վերջո, հասնում է իր նպատակին: Բագրատունի իշխանական տան ներկայացուցիչ Աշոտ իշխանը 859թ. իր ձեռք է ստանում Հայաստանի կառավարումը: Իսկ 885թ. Աշոտն ընդունում է արքայի կոչում: Հայկական պետականությունը վերականգնվում է: Անի մայրաքաղաքով՝ Բագրատունիների գահակալության ներքո առաջանում են բարենպաստ պայմաններ առեւտրի, արհեստների, արվեստի ծաղկման համար, կառուցվում են եկեղեցիներ, վանքեր: Բագրատունյանց թագավորությունը իր շքեղության եւ հզորության բարձրությանն է հասնում Գագիկ I (989-1020 թթ.) օրոք:
XI դարի կեսից հայկական թագավորությունը եւ իշխանական տները սկսում են արագ անկում ապրել մասամբ երկպառակտչական պատերազմների, մասամբ էլ Բյուզանդական կայսրության ճնշման ներքո, որն գործելու ազատություն է ստանում խալիֆայության թուլացման շնորհիվ: Իսկ արդեն XI դ. երկրորդ կեսից Հայաստանի դեմ պատմական ասպարեզ են իջնում նոր նվաճողներ՝ քոչվոր թուրք-սելջուկները: Հայաստանը կրկին հայտնվում է բաժանման եզրին մուսուլմանական Արեւելքի եւ քրիստոնեական Արեւմուտքի միջեւ:
Հայաստանը Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի լծի տակ
XIII դարի վերջում, Օսման բեյը Փոքր Ասիայի ծայրամասում հիմնադրում է իր պետությունը: Այսպես է ծնվում նոր մեծ Օսմանյան կայսրությունը: XIV դ. վերջին թուրք-սելջուկները նվաճում են Փոքր Ասիան եւ Բալկանյան թերակղզին, իսկ XV դարում պարտության են մատնում Բյուզանդական կայսրությանը եւ արշավում դեպի Ասիա: Թուրք-օսմանների եւ պարսիկների միջեւ, որոնք 1502 թ. հիմնադրել էին պարսկաստանի Սեֆյան նոր պետականությունը, երկարատեւ պատերազմներ են սկսվում: XVI դարում Թուրքիայի եւ Իրանի միջեւ ընթացող պատերազմները միտված էին Անդրկովկասի տարածաշրջանի բաժանման համար:
1639 թ. պատերազմող կողմերը, վերջապես, պայմանագիր են կնքում, որի համաձայն Արեւմտյան Հայաստանը (հիմնական մասը) անցնում է Թուրքիային, իսկ Արեւելյանը՝ Պարսկաստանին: Այս իրավիճակը պահպանվում է մինչեւ XIX դարի սկզբը: Հայաստանը հայտնվում է իր պատմության ամենամութ ժամանակաշրջանի իշխանության ներքո: Ժողովրդի քաղաքական, սոցիալական, ազգային եւ կրոնական դաժան հարստահարումը բերում է տնտեսության եւ մշակույթի անկման:
XVII դարի վերջում հայ իշխանները խնդրում են Ռուսաստանի թագավոր Պետրոս առաջինին ազատել իրենց թուրքական եւ պարսկական լծից: XVIII դարում Ռուսաստանը սկսում է իր արշավանքները Անդրկովկասում: Սակայն ազատագրման իրական հնարավորություն է հայտնվում սոսկ XIX դարում: Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Արեւելյան Հայաստանը ազատագրվում է պարսկական լծից: 1828թ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն Արեւելյան Հայաստանը միացվում է Ռուսական կայսրությանը: Արեւելյան Հայաստանի վրա տարածվում է Ռուսական կայսրության վարչական համակարգը:
Արեւմտյան Հայաստանը, որտեղ XIX դարի երկրորդ կեսին ապրում էին մոտավորապես 3 միլիոն հայեր, մնացել էր Աբդուլ Համիդի՝ մահմեդական աշխարհի Մաքիավելլու, կայսրության լծի տակ: Այստեղ շարունակում էին իշխել հասարակական կազմակերպության բարբարոսական ձեւերը, հայ ժողովուրդը գտնվում էր բարոյական եւ ֆիզիկական ոչնչացման եզրին:
Ռուսաստանի պահանջերը Թուրքիայում ապրող հայերի երաշխիքների մասին, որը 1878 թ. պատերազմից հետո ընգրկված էր Սան Ստեֆանոյի պայմանագրում, Բեռլինի կոնգրեսի կողմից զրոյացվում են: Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ հայկական հարցը պետք է լուծել ոչնչացնելով հայերին:
Եվրոպայում առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Թուրքիայում բնակվող հայերի համար դարձավ նոր ցեղասպանության սկիզբ: 1914 թ. վերջում, գերմանիայի կողմից Թուրքիայի պատերազմի մեջ մտնելուց հետո, Թուրքիայում սպանվեցին հայ սպաները եւ զինվորները, որոնք զորակոչվում էին թուրքական բանակ: Իսկ 1915 թ. գարնանը սկսվում է հայերի զանգվածային արտաքսումը դեպի Սիրիայի եւ Միջագետքի անապատները, նրանց մի մասը կոտորվում է տեղում, մյուս մասը մահանում ճանապարհին: 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սպանվում են հայկական մտավորականության շատ ներկայացուցիչներ: Կոտորածները շարունակվում են 1916 թ., նրանք տեղի են ունենում Արեւմտյան Հայաստանի բոլոր մասերում եւ Թուրքիայի այն տարածքներում, որտեղ կար հայկական բնակչություն: Զոհերի թիվը գերազանցում է մեկ ու կես միլիոն մարդ: Արեւմտյան Հայաստանը զրկվում է իր բնիկ բնակչությունից: